«Կարս»

Կարս սպիտակ

AMD 4,900

Պրեմիում Ոսկեհատ՝ սպիտակ ծաղիկների, ծիրանի ու տանձի բույրով, թարմ թթվայնությամբ և երկար հանքային վերջնահամով։

«Կարս» սպիտակը պատրաստվում է Արփայի հովտի բարձրադիր, հյուսիս-արևմտյան լանջերին աճեցված Ոսկեհատից։ Առատ արևն ու զով գիշերները խաղողին հաղորդում են ծաղկային բույր, հասած մրգերի նրբերանգներ և թարմ թթվայնություն։

Միջին հագեցվածությամբ, հավասարակշռված գինին ունի թեթև աղային երանգ և երկար, մաքուր վերջնահամ։

Բույր և համ

Հասմիկ, երիցուկ, ծիրան, տանձ, հյութալի դեղձ, ցիտրուսների ծաղիկ և համեմունքների նուրբ երանգ։

Ուտեստների հետ

Ծովամթերք, թարմ աղցաններ, փափուկ պանիրներ և մրգային աղանդեր։

Շարք«Կարս»
ՈճՉոր սպիտակ գինի
Խաղողի սորտՈսկեհատ
ԾագումԱրփայի հովիտ, Վայոց Ձոր
Ալկոհոլ13%
Ծավալ750 մլ
Մատուցման ջերմաստիճան12°C
Ապրանքային կոդ00009
EAN-134850004200373